«Վարպետների համքարության կարգն էր. իր աշխատանքի հնարավոր թերության հետևանքը ինքն ու իր ընտանիքը պետք է կրեն, ոչ այլոք»
Advertisement 1000 x 90

«Վարպետների համքարության կարգն էր. իր աշխատանքի հնարավոր թերության հետևանքը ինքն ու իր ընտանիքը պետք է կրեն, ոչ այլոք»

«Հեղնար աղբյուր» ֆիլմում մի դրվագ կա։ Կամուրջ կառուցած վարպետը կատարում է կամրջի բացումը՝ ինքը ֆայտոն նստած առաջինն է անցնում կամրջով, որի տակ նստած է իր ընտանիքը։ Վարպետների համքարության կարգն էր. իր աշխատանքի հնարավոր թերության հետևանքը ինքն ու իր ընտանիքը պետք է կրեն, ոչ այլոք։

Ասածս ինչ է. ցանկացած ոք իրավունք ունի ցանկացած հարցով կարծիք հայտնել ու առաջարկ անել։ Բայց լավ կլինի, եթե առաջարկի հեղինակը պատասխանատվություն զգա իր առաջարկի համար ու իր առաջարկների «կամրջի» վրայով առաջինն ինքն անցնի, իր առաջարկների «կամրջի» տակ իր ծնողներին ու զավակներին նստացնի։ Ու հասկանա, որ իր առաջարկի հետևանքները ոչ թե վիրտուալ կամ վիճակագրական մարդիկ են կրելու, այլ՝ իրական մարդիկ։

Այդ դեպքում, կարծում եմ, շատերը ձեռնպահ կմնան անկապ ու անպատասխանատու խրատներից, ամենագետի ու ամենասրտացավի դերից, սեփական անսխալականության ու բացառիկության թմբիրից, հեռուն նստած հանդիսատեսի հոգեբանությունից, իսկ ոմանք էլ՝ պղտոր ջրում ձուկ բռնելու մտադրությունրց։

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր