Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար:
1. Իշխանությունների համար դասը՝
Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա: Եթե նախկինում կարծում էին, որ ժողովուրդն ունակ չի փոխել կառավարությունը, ապա հիմա այդպես էլ չեն կարծելու: Պետք է իմանան, որ միշտ գալու է պահը, երբ իրենց քայլերի ու ամենաթողության համար պատասխան են տալու:
2. Ժողովրդի համար դասը՝
Ժողովուրդը նույնպես կարևոր դաս է ստացել. ամեն մի պոպուլիստ ու ամբոխավար չի կարող կառավարել երկիրը: Պետք է ուշադիր լինել դրանց կառավարման փորձի ու ունակությունների հանդեպ: Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց: Դրա գինը չափազանց բարձր է»: