Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է.
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի վարչապետը իրեն իրավունք կարող է վերապահել իր էջում հրապարակել դեռատի աղջկա նկար, ով դիմակ չի կրում: Մեկ րոպե անգամ չմտածելով, որ հնարավոր է այդ նկարի որոշ մանրամասներ (բաց ոտքեր) իր անհավասարակշիռ և մոլի ընտրազանգվածը շահարկի և աղջկան հանրայնորեն գամի պարսավանքի սյունին ոչ միայն դրա այլ առհասարակ, որովհետև թեկուզ և նրբորեն, բայց պարսավանքի է ենթարկում անձամբ երկրի ղեկավարը դիմակ չկրելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ,
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ վերջապես ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կա՞ թե ես այլևս բացարձակ այլ հասարակարգում եմ ապրում որտեղ գերակշռում են դիմակամոլ անբարոյական իդիոտները:
Փաստորեն մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի ղեկավարը ինչ որ բան անելուց առաջ ոչ միայն չի մտածում այլ նաև մտածելով և դիտավորյալ վնասում է: Կորոնավիրուսը կանցնի, բայց այս աղջկա հոր, հայ տղամարդու աչքերին մի օր Փաշինյանը, որպես երեք աղջկա հայր պետք է ստիպված նայի: Ես դա Ձեզ ասում եմ, որպես երկու աղջկա հայր:
P.S. Հատուկ չեմ դնում այդ աղջկա նկարը: Բարևներ այն անձնական պաշտպանության տակ գտնվող «շտանգին»»: