Celine ապրանքանիշին մեղադրել են ռասիզմի ու կեղծավորության մեջ
Advertisement 1000 x 90

Celine ապրանքանիշին մեղադրել են ռասիզմի ու կեղծավորության մեջ

ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների իրավունքների համար ակտիվ պայքարի ֆոնին կրկին սրվել է նորաձեւության ոլորտում ռասիզմի հարցը։ Celine ապրանքանիշին, որը միացել է #blackouttuesday ակցիային, մեղադրել են երկերեսանիության մեջ։ Մինչ ստեղծողներն, իբրեւ, դիմակայում ես ռասիզմին, ապրանքանիշի քաղաքականությունը հակասում է դրան, գրում է Super-ը։

Celine-ն իր հագուստը չի տրամադրում թխամորթ հայտնիներին, եթե նրանք սպիտակամորթ ոճաբան չունեն. այդ մասին վստահորեն հայտարարել է ոճաբան Ջեյսոն Բոլդենը, որի հաճախորդներից են «Օսկարի» առաջադրված Սինտիա Էրիվոն, Յարա Շահիդին, Թարաջի Հենսոնը եւ թխամորթ այլ դերասանուհիներ։

Բացի այդ՝ Celine-ն ու դրա ստեղծագործական տնօրեն Էդի Սլիմանը նույն կանխակալությամբ են վերաբերվում աֆրոամերիկացի մոդելներին։ 2019թ.-ի աշնանային հավաքածուի ցուցադրության ընթացքում պոդիում է բարձրացել յոթ թխամորթ մոդել՝ ընդհանուր թվի 13 տոկոսը։ Եվ սա առավելագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում, ինչը բավական տխուր վիճակագրություն է ժամանակակից ապրանքանիշի համար։

news.am