Ստեփան Դանիելյանի գրառումը.
«Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ:
Որո՞նք են այն խնդիրները, որոնք կանգնած են ձևավորվելիք քաղաքական համակարգի առջև։
– Ինչպես է լուծվելու իշխանություն-հասարակություն հարաբերությունները՝ ինչ բանաձևով։
– Արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել ընտրությունների արդարությունը, ինչ երաշխիքներ են ստեղծվելու դրա համար։
– Իշխանության ու տնտեսության սերտաճում թույլ չտալու համար ինչ երաշխիքներ են ստեղծվելու։
– Արցախի հարցում Նիկոլի կողմից ստեղծված ետընթացից ինչպես ենք դուրս գալու։
– Ինչպես ենք հաղթահարելու գծված բաժանարար գծերը։
Սրանք ոչ բոլոր հարցերն են։ Դրանք այն հարցերն են, որոնք հենց հիմիկվանից պետք է դրվեն նոր՝ անցումային կառավարության առջև»։