Վահան Իշխանյան. «Նրա այս կրկնվող կոչերը հիշեցրեց անեկդոտը՝ վարիանտ շատ կա, բայց բադ մնացել ա՞»
Advertisement 1000 x 90

Վահան Իշխանյան. «Նրա այս կրկնվող կոչերը հիշեցրեց անեկդոտը՝ վարիանտ շատ կա, բայց բադ մնացել ա՞»

Վահան Իշխանյանի գրառումը.

«Լևոն Տեր֊Պետրոսյանը մեկ երկու ամիս առաջ երբ կորոնավիրուսից 7 հոգի էր մահացել և վարակվածների թիվը 880-֊ի մոտ էր,  ասեց թե սա պատերազմ է, պատերազմը վարում է իշխանությունը, և որ պետք է դադարեցնել իշխանությանը քննադատելը ու կատարել նրա հրահանգները, մեկ էլ հիմա, երբ կորոնավիրուսով հիվանդացած 183 հոգի է մահացել (ընդհանուր կորոնավիրուսով վարկաված 252 հոգի է մահացել) և հայտաբերվել է 11817 վարակակիր, նա կրկին ասում է, թե կորոնավիրուսը պատերազմ է հայտրարաել Հայաստանին, որ պատերազմը վարելու բեռը ընկած է իշխանության ուսերին, և «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։

Նրա այս կրկնվող կոչերը հիշեցրեց անեկդոտը՝ վարիանտ շատ կա, բայց բադ մնացել ա՞։ Հին անեկդոտ է, գուցե շատերը չգիտեն.
գյուղացու բադերը սկսում են սատկել, դիմում է մի հեքիմի, թե բադերս սատում են մի ճար արար, հեքիմեը ասում է սոդան ջրի մեջ խառնի, տուր խմեն, անում է, տալիս է, էլի են սատկում, էլի դիմում է հեքիմին, սա ասում է յոդը խառնի ջրին, տուր խմեն, անում է, բայց էլի են սատկում, գյուղացին էլի հեքիմին է դիմում՝ ընկեր հեքիմ բադերս սատկում են ուրիշ վարիանտ չկա՞ փրկեմ բադերին, հեքիմը ասում է վարիանտ շատ կա, բայց հլըլ բադ մնացե՞լ ա»։



Նման նյութեր