Ապաշնորհության և հանցավոր անգործության հետևանքով 252 մարդու մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Հայաստանի քաղաքացին պետք է ցանկանա և պահանջի(!!!), որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա` պայմանով, որ կոռուպցիոն բուրգ երկրում չպետք է լինի: Պատկերացնու՞մ եք` ինչ է ասում: Սա ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, որովհետև ծխախոտի, ադամանդի ու զենքի մաքսանենգության հետ առնչություն ունեցող Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիոն բուրգից հերիք չէ, դեռ մի բան էլ խոսում է պետական կառավարման բոլոր, կրկնում եմ` բոլոր ոլորտները ձախողած ու տապալած իր անպիտանների խմբակի աշխատավարձերի բարձրացումից:
Բարոյականության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ` Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ օրինակ` Տաթևիկ Ռևազյանը բարձր աշխատավարձ ստանա` հայկական քաղավիացիան ոչնչացնելու և եվրոպական սև ցուցակ գցելու համար: Զոհրաբ Մնացականյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելու բանակցություններ վարելու համար: Արայիկ Հարությունյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` երկու տարվա ընթացքում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպել չկարողանալու համար: Արսեն Թորոսյանը բարձր աշխատավարձ պետք է ստանա` առողջապահական համակարգը պայթեցնելու և 252 ՀՀ քաղաքացու գլուխ ուտելու համար: Տիգրան Ավինյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ստեղծված պարետատան աշխատանքը հրաշալի կերպով տապալելու համար: Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան նաֆարով հանդերձ` աներձագով, եղբոր տղայով, կնոջ վարսավիրով, բարձր աշխատավարձ ստանա` երկիրը ատելության դժոխքի վերածելու, տնտեսությունը պայթեցնելու և «կիրթ ու կառուցողական» Ալիևի կոշիկները լիզելու համար: Բախտներս բերեց, որ ժողվարչապետն ամաչեց ասել, որ պետությունն արտասահմանյան գործակալների որջ դարձնելու համար պետք է հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ստանա նաև Լարիսա Մինասյանը:
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել: Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող:
#Հրաժարական_տուր
#Փրկիր_կյանքեր
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: