ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք

Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցնում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

«72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ»: