Facebook-ը վերջապես ավելի է հեշտացնում հին հրապարակումները ջնջելու պրոցեսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Facebook-ը վերջապես ավելի է հեշտացնում հին հրապարակումները ջնջելու պրոցեսը

Facebook-ը ներկայացնում է նոր «Manage Activity» կոչվող գործիքը, որը թույլ կտա օգտատերերին՝ մեկ վայրից ջնջել իրենց հին հրապարակումները։

«Manage Activity» հնարավորությունը թույլ է տալիս օգտատերերին հեռացնել այն քոնթենթը, որն այլևս անհրաժեշտ չէ և հին է։ Այս հնարավորությունն այս պահին հասանելի է մի քանի օգտատերերի մոտ, իսկ մի քանի շաբաթների ընթացքում կկարողանան օգտագործել նաև մնացած բոլոր օգտատերերը։

Ձեր հին քոնթենթը ջնջելու կամ արխիվացնելու համար Դուք կարող եք որոնել Ձեր բոլոր Facebook հրապարակումները օգտագործելով filter-ները՝ ամսաթվերի, նկարների վրա նշված մարդկանց և քոնթենթի տեսակը (նկար, վիդեո, տեքստ և այլն) նշելու համար։ Վերևում նշված օրինակում ակնհայտ է, որ այս հնարավորությունն ավելի հարմար է վերահսկելու հնացած քոնթենթը՝ չծախսելով երկար ժամանակ այն գտնելու համար։

romarketing.am



Նման նյութեր