Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.
«Կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն ա դարձել մահվան պատճառ». Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած խոսքն է: Առողջություն եմ մաղթում վարչապետին ու իր ընտանիքին, թող երբեք իր մերձավորներից որևէ մեկը չունենա այդ հիվանդությունը և չանցնի ֆիզիկական ու հոգեկան այն տանջանքի միջով, որով անցնում են քաղցկեղով հիվանդները՝ բուժվելիս, և չունենա անվերջ հարցադրումը՝ տեսնես քանի՞ տարի կձգեմ:
Բայց ես, որպես քաղցկեղը նոր հաղթահարած մարդ, որի համար, այս վիրուսը, այո, շատ վտանգավոր է, պիտի ասեմ՝ այդ ո՞վ է երկրի վարչապետին իրավունք տվել այդպես արհամարհաբար խոսել իմ և իմ նմանների կյանքի մասին: Թե՞ արդեն մարդու հաշիվ չենք, վրաներս խաբար չկա… Թողեք, թող բժիշկները խոսեն, իրենք գոնե չեն վնասում, նաև հոգեպես…»: