Արթուր Թովմասյան. «Իմքայլական «տղաներ» և «աղջիկներ», հավաքեք ձեր իրերը…»
Advertisement 1000 x 90

Արթուր Թովմասյան. «Իմքայլական «տղաներ» և «աղջիկներ», հավաքեք ձեր իրերը…»

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքում գրել է.

«Քաղաքականությունը բավական լուրջ և աշխատատար բնագավառ է, որը ձեր խելքի բան չէ՛ իմքայլականներ: Քաղաքական գործիչը լուրջ քաղաքականությամբ զբաղվելու համար պարզապես չի կարող իր ամբողջ ժամանակը չնվիրել այդ պատասխանատու աշխատանքին: Բայց անհատը կարող է հավակնել լինելու քաղաքական գործիչ, եթե նրան պետական քաղաքականությունից հեռացնող հանգամանքներ առկա չեն, այսինքն` մարդը կարող է անկաշկանդ և անշահախնդիր աշխատել իր պետության համար: Հիմա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող անհատների գերակշիռ մասը (88+կառավարության մեծ մասը) նորաթուխ քայլ արածներ են : Նրանք մտել են քաղաքականության մեջ մի մասը պատվերով, մի մասը` իր անձնական շահերը պահպանելու նպատակով: Բնականաբար, նրանք չեն կարող զբաղվել պետական քաղաքականությամբ, քանզի նրանց մտահոգության կենտրոնում իրենց անձնական շահն է: ՈՒրեմն նրանք քաղաքական գործիչներ չեն: Նրանց կարելի է համարել անհատ գործիչներ: Բնական է, որ նման երկիրը, որը ղեկավարվում է նման մարդկանց կողմից, չի կարող առաջադիմել: Եվ երբ այդ գործիչները իբր թե երկիրը փրկելու համար, իսկ իրականում իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով թավշյա, սիրո և համերաշխության կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, ապա դա պետք է հասկանալ այսպես` «թողեք, որ ավելի լավ ու ազատ տիրենք ու թալանենք երկիրն ու բյուջեն», չեք պլստալու, սա հստակ հիշեք «տղաներ» և «աղջիկներ» իմքայլականներ:

Հ.Գ. Երբ պարզորոշ տեսնում ես, թե Նիկոլը ու քայլած իշխանություններն ինչպես են խաղում ժողովրդի հետ, համակվում ես դատապարտվածության զգացումով…»:



Նման նյութեր