TikTok-ը շահույթով գերազանցել է YouTube-ին և Netflix-ին
Advertisement 1000 x 90

TikTok-ը շահույթով գերազանցել է YouTube-ին և Netflix-ին

Ապրիլ ամսին TikTok-ը և իր չինական տարբերակը՝ Douyin-ը, վաստակել են 78 միլիոն դոլար ներծրագրային գնումների արդյունքում: Սա ավելին է, քան YouTube-ի, Netflix-ի և Tinder-ի շահույթները: Այս գումարը չի ներառում տվյալներ գովազդի և խաղերի վերաբերյալ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Sensor Tower վերլուծական ընկերության տվյալները:

Երկրորդ հորիզոնականում YouTube-ն է՝ 76 մլն դոլար շահույթով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ YouTube-ի հասույթն աճել է 57%-ով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր