Գևորգ Գևորգյան. «Ընկերություն նշանակում է թև ու թիկունք, պարտավորվածություն և պատասխանատվություն»
Advertisement 1000 x 90

Գևորգ Գևորգյան. «Ընկերություն նշանակում է թև ու թիկունք, պարտավորվածություն և պատասխանատվություն»

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր ընկերության օրն է: Ընկերությունն այն անխախտ ու անդավաճան կապն է, որը ողջ կյանքի ընթացքում մարդուն վստահություն և ամրություն է տալիս: Ընկերություն նշանակում է թև ու թիկունք, պարտավորվածություն և պատասխանատվություն:

Ընկերներով մենք մի բռունցք ենք առ այսօր և այդ ընկերությունը սկիզբ է առնում թաղի բիսետկից ու դալանից, թթի ծառի տակի ֆոտբոլի խաղից, ընկերների, աղջիկների ու քույրերի համար հայաթ-հայաթ կռիվներից, դպրոցական «բազար-վակզալներ»-ից, ուսանողական-գաղափարական բանավեճերից, 88-ի շարժման «ՊԱՅՔԱՐ-ՊԱՅՔԱՐ մինչև վերջ»-ից, պատերազմում հաղթանակելու երդումից, վիրավոր ընկերոջը շալակած զասադից հանելուց, երկրի ու պետականության, հայրենիքի անկախության, ժողովրդի խաղաղության ու բարեկեցության համար գաղափարական-քաղաքական դիսկուսիաներից:

Աստված պահապան իմ բոլոր ընկերներին և նրանց ընտանիքներին»:



Նման նյութեր