«Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացել է։ Factor.am-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաստատեց լուրը՝ որոշ մանրամասներ հայտնելով։ Մասնավորապես Կարապետյանն ասաց, որ քաղաքապետը միակը չէ, որ ինքնամեկուսացել է, այլ ևս մի քանի աշխատակիցներ, որոնք շփվել են իրենց վարակակիր գործընկերոջ հետ։ Նա նաև հավելեց, որ մինչ այս դեպքը քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, սակայն հիմա արդեն այլ իրավիճակ է։ Այս պահին դեռևս տեղեկություն չկա, թե արդյոք նոր թեստ արվել է և ինչ արդյունք է այն ունեցել։
Լիլիթ Շաբոյան
Ամբողջական հոդվածը՝ factor.am