Արա Վարդանյանի գրառումը.
«Հայաստանն այլևս մտել է քաղաքական պայքարի ամենաթեժ և չհարգված՝ կոմպրոմատների պատերազմի փուլ։ Ցավալին այն է, որ այս պատերազմը նախաձեռնեց իշխող ուժը՝ ըստ ամենայնի մոռանալով, թե ով են իրենք եղել անցյալում և ով են այսօր։ Իրենց, սխալմամբ թվում էր, որ մի քանի դոսյե ձեռքի տակ ունենալով կարող են վարկաբեկել այս կամ այն մարդուն։ Սա կրկին ցույց է տալիս իշխող ուժի քաղաքական սնանկությունը, իսկ ավելի ճիշտ քաղաքական իմպոտենտ լինելն։
Դուք սկսել եք մի պատերազմ որի արդյունքում դուք ոչ միայն պարտվելու եք, այլ խայտառակվելու եք, իսկ ամենացավալին այն է, որ խայտառակվելու են նաև ձեր ընտանիքի անդամները։
Բարի գալուստ քաղաքական պայքարի ամենազզվելի փուլ։
Հիշեք, դուք եք այն սկսել…»: