Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Քաղաքացիական պատերազմի մեկնարկի տեղեկատվական «օբռաբոտկեն» շարունակվում է: «Սա պատերազմ է» թեզի առաջխաղացմանը միացել է «գեղարվեստական ինծիլիգենցիան»: «Հայկական Ժամանակը» տարածել է ակնհայտորեն նախապես հմտորեն պատրաստված մի մտքի գոհար, որը դե-յուրե պատկանում է դերասան Միքայել Պողոսանին, բայց դե ֆակտո Եվրոատլանտյան դաշինքի սեփականությունն է: Միքայել Պողոսյանը կոչ է անում պատերազմել Հայաստանի 4%-ի դեմ: Նա չի մանրամասնել` դա ինչ 4% է. ընտրելու իրավունք ունեցողների՞ 4%-ը, ընտրության մասնակիցների՞ 4%-ը, թե՞ առհասարակ բնակչության 4%-ը: Կոնրկետ թիրախը չի անվանակոչվել, քանի որ դա կլիներ քրեորեն պատժելի արարք ու ԵՄ ու ԱՄՆ դեսպանատները հերթական անգամ անհարմար դիրքում կհայտնվեին, դրա համար տեքստը շատ հմտորեն է կազմվել:
Հայաստանի 4%-ը 110,000 մարդ է: Էս մարդն, ըստ էության, հանուն «թավշյա, ոչ բռնի, սրբապղծության, զրպարտության, ստի, կեղծիքի, դավաճանության, այլասերման» իշխանության երկարակյացության, կոչ է անում ոչնչացնել մոտ 110,000 մարդ: Իր կարծիքով հենց էդ 110,000-ն է այն խոչընդոտը, որը թույլ չի տալիս քաղաքապետարանի տենդերներին կեղծ երաշխիքով մասնակցել, շուկայականից 40 անգամ ավելի թանկ գնով տոնածառ գնել, միլիոնավոր դոլարներ դուրս գրել տուրիզմի զարգացման անվան տակ, զալեժ մնացած կլուբնիկը խուրդել բանակի վրա, բանակի բյուջեից տասնյակ միլիոնովոր դոլարներով գնել այն, ինչ վաճառվում էր մետաղաթափոնի գնով, անպատիժ զբաղվել ռեկետով, մաքսանենգությամբ և օրինազանցությամբ:
«Հժ»-ի այս հոդվածից մոտավորապես պարզ է, թե ինչքան զոհ ա նախատեսում ունենալ մոտ ապագայում երկրի գլխավոր պետական ծայրը: Ընդ որում, ասեմ ձեզ, իրական ընդդիմության հետ այդ թիվը աղերս չունի, իրականում հանուն պետության` թե 30 տարի առաջ և թե հիմա կպայքարեն առավելագույնը 0,3%-ը, ոչ թե 4%-ը: Հենց 0,3%-ն է մասնակցել Արցախյան ազատամարտի ռազմական գործողություներին: Գործողություններ, որոնց արցախցի Միքայել Պողոսյանը չի մասնացել` նախընտրելով թատերաբեմը, մինչդեռ արցախցիների 15%-ը կռվում էր թշնամու դեմ, որ սա հիմա հելնի ու կոչ անի պատերազմել 4%-ի դեմ:
0,3%-ին շարքից հանելով` թեման կփակվեր, բայց քանի որ 0,3%-ով չես կարող արդարացնել քաղաքացիական պատերազմի մեկնարկը, պետք է մի լուրջ քանակ հայտարարագրել: Հանձնարարականը պետք է կատարվի, այլապես ոչ Շվեյցարիայի հյուրանոցից թույլ կտան օգտվել, ոչ էլ Կանադայի դղյակից: Եթե չի կարում Արցախը տա ու ցեղասպանության թեման խուրդի, ուրեմն գոնե ներսից պիտի տրաքցնի երկիրը…
#դավաճան_տականքներ