ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ
Advertisement 1000 x 90

ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  շարունակում է  նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը, երկու տասնյակից ավել քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկմանը:

«Ծառայությունում շարունակվում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:  Դրանցով կատարվել և ներկայումս էլ կատարվում է մեծ ծավալի քննություն: Այդ թվում՝ երկու տասնյակից ավելի  քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ՝ այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նաև ծառայության վարույթում քննվել են այնպիսի քրեական գործեր, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները:

Աննա Գրիգորյան