– Պարոն Քյարամյան, Դուք արդեն երկու օր է ինչ ԱԱԾ տնօրեն եք, դա կրկնակի ավել է, քան Քննչական կոմիտեում Ձեր պաշտոնավարման ժամկետը։ Ի՞նչ զգացումներ ունեք, չե՞ք կարծում արդյոք, որ նույն պաշտոնում այդքան մնալը Ձեր պարագայում ինչ-որ առումով լճացում է։
– Այո, համաձայն եմ Ձեզ հետ, ասեմ ավելին, ինքս այսօր զանգահարել եմ վարչապետին և ասել նրան այդ մասին, հարցրել, թե ո՞րն էլ լինելու իմ հաջորդ առաքելությունը։
– Եվ ի՞նչ պատասխանեց պարոն Փաշինյանը։
– Ճիշտն ասած կապը այդքան էլ լավ չէր, կտրտում էր, բայց ինչպես հասկացա հետագայում տեղափոխվելու եմ գյուղնախարարություն, քանի որ մի քանի անգամ հստակ լսեցի անասուն բառը։
Վազգեն Սաղաթելյան