Վլադիմիր Մարտիրոսյան. «Քաղաքականությունը ոչ թե ներողություններ է ընդունում, այլ պատասխանատվության է ենթարկում, այն էլ՝ դաժան»
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Մարտիրոսյան. «Քաղաքականությունը ոչ թե ներողություններ է ընդունում, այլ պատասխանատվության է ենթարկում, այն էլ՝ դաժան»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.

««Մենք պատերազմի մեջ ենք» թեզը շրջանառող խմբերին և պրոպագանդիսներին պետք է ասել, որ անմեղսունակ դեմքի արտահայտությամբ «ներողություններ» խնդրելով կամ առավոտից երեկո քաղաքի տարբեր սրճարաններում նստած և լայն ժպիտով «պատերազմ» չեն հաղթում:

Նախ Աստված չանի դուք «պատերազմի» մեջ լինեք և երկրորդ, ինչ ներողություն բառը կա ոմանց թվում է կյանքը դրանով շատ հեշտացել է: Կարելի է խնդրել և անցնել առաջ: Քաղաքականությունը ոչ թե ներողություններ է ընդունում, այլ պատասխանատվության է ենթարկում` այն էլ դաժան: «Պատերազմի» մեջ մեր բժիշկներն ու պացիենտներն են: Դուք քաղաքական շահարկման մեջ եք, որ խուսափեք ապիկար կառավարման պատասխանատվությունից»:



Նման նյութեր