Պետյա Մարկովի հրապարակումը.
«Ամեն անգամ, երբ մամուլում կարդում եմ Բադասյան Ռուստամի հերոսությունների մասին, երբ լսում եմ նրա ելույթները արդարադատության, արդար դատաքննության ու իրավունքի գերակայության մասին, գլխիս շատ թե քիչ մազերը բիզբիզ են կանգնում:
Եթե չգիտեք, ասեմ թե ում տղեն է Ռուստամիկը: Սրա հերը՝ Վարդան Բադասյանը, շատ երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, եղել ա ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության Շտաբի պետի 1-ին տեղակալ:
Մի խոսքով՝ ոստիկանության շիշկեքից: Դաժե տղու քավոր էր կարգել էն ժամանակվա փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Բադասյան Վարդանը հայտնի էր նրանով, որ բաժնի պետեր, վարչության պետեր էր նշանակում քեշ փողով: Ու դա բոլորը գիտեին: Հենց դրա արդյունքն ա, որ էսօր մեր արդարադատության նախարարի հերը դեռ պաշտոնավարման վախտ հայտարարագրած ուներ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, հողամաս, 10 միլիոն ՀՀ դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար: Ու էս էն ամենը, ինչ մարդը որոշել ա հայտարարագրի: Դե պատկերացրեք ինչքանն էլ չի նշել:
Ու հիմա էս կենսագրությամբ մարդու տղեն, ով հոր ջանքերով սկոլիոզ ա «ձեռք բերել» ու դրանով ազատվել բանակից, խոսում ա վեթթինգից, արդարադատության ոլորտն ա ղեկավարում, չնայած էնքան ապաշնորհ ա, որ մարդ ու կնիկ մի հատ հայց չէին կարեցել ճիշտ ձևակերպեն, ու դատարանը հետ էր ուղարկել:
Ռուստամիկ ջան, ազիզ, արի դու մի խոսա էլի օրենքի գերակայությունից, ապօրինի գույքի բռնագանձումից, ֆլանից, ֆստանից, որովհետև, քանի էտ ամենը չես սկսել քո հորից, ոչ մեկ քո ոչ խոսքին ա հավատալու, ոչ գործին, ու ամեն անգամ կգտնվեն իմ պես մարդիկ, ովքեր երեսիդ կճպցնեն, թե ում տղեն ես դու ու կփակեն բերանդ ու դու էլ չես կարա հորիցդ ատկազ գաս, որ ԱԱԾ թազա տնօրենն ա ատկազ եկել»: