Սուրեն Սուրենյանց. «Անկյալ արտաքին քաղաքականության հետևանքները»
Advertisement 1000 x 90

Սուրեն Սուրենյանց. «Անկյալ արտաքին քաղաքականության հետևանքները»

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է.

Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարությունն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:
Հայտարարության քաղաքական հետևանքներն, իհարկե, պետք չէ գերագնահատել, սակայն նախադեպային առումով նման տեքստերը խիստ անբարենպաստ ու վտանգավոր են Հայաստանի համար։ Այս հայտարարությունն ինձ անհանգստացնում է հատկապես այն պատճառով, որ մենք ունենք շատ պասիվ, անկյալ արտաքին քաղաքականություն, որը բոլոր ուղղություններում, ըստ էության, ձախողվել է»։



Նման նյութեր