ԱԺ-ի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել չորս քաղաքացի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանությունից։
Նրանց փոխանցմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԺ-ի մոտ իրավապաշտպանները միայնակ ակցիա են իրականացրել՝ քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի սահմանափակման համար։