Սեդրակ Մկրտչյանի գրառումը.
«Բերման ենթարկվելիս իրավապահները ունեն ՄԻՆՉԵՎ 3 ժամ փաստերը հավաքելու ու մեղադրանք առաջադրելու համար։ Եթե ՄԻՆՉԵՎ 3 ժամում փաստեր չեն գտնվում, մեղադրանքը չի ձևակերպվում, մարդուն ազատ են արձակում։
Եթե մեկին բերման են ենթարկում ու ասում են, որ դե 3 ժամից կազատենք, նշանակում է պատժում են մարդուն բերման ենթարկելով։ Իրավաբանները կպարզաբանեն, եթե սխալ եմ։ Ու հետաքրքիր է միջազգային իրավական պրակտիկան ինչպես է սրան վերաբերվում»։