Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.
«Ով գիտի, Նիկոլը հիմա գոհ ա, իրա ասած, դուխով ոստիկանության գործողություններից։ Էն, որ ապօրինի պահանջներով քաղաքացիների են բերման ենթարկում։ Անմեղ աղջիկների։ Զուտ նրա համար, որ այդ մարդիկ արժեքներ են դավանում։ Գիտեն՝ ինչ է նշանակում հայ լինել, պետություն ունենալ։ Ազատություն սիրել գիտեն ու արժանապատիվ քաղաքացի լինել գիտեն։ Նման մարդկանց են ամբողջ օրվա ընթացքում բերման ենթարկել ու երևի դեռ էլի կշարունակեն։ Վաղն էլ, մյուս օրն էլ։
Որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ազգային մենթալիտետին։ Ուզում է մեր ժողովրդի քաղաքակրթությունը փոխել)))։ Խելքի աշեցեք։ Հայ ժողովրդի մենթալիտետի դեմ կռվի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ծիծաղելի է երևում, քան հողմաղացի դեմ պայքարող Դոն Կիխոտը։ Տգետ է։
Բայց ասեմ՝ իմանաս, Նիկոլ։ Դու էլ չկաս։ Ոչնչացված ես դու։ Ու քո քայլարաստներն էլ՝ հետը։ Իսկ մենք դեռ այստեղ ենք։ Պինդ կանգնած։ Ու վաղը արդեն ստիպված ես լինելու 10 քաղաքացու հետևից դուխով ոստիկան ուղարկես, հետո՝ 100, հետո՝ 1000 և այդպես շարունակ։ Գիտեմ, դու 1+1+1 բանաձևից էն կողմ չես կարող հաշվել, բայց կողքիդ մարդկանց հարցուփորձ արա, իրանք երևի կբացատրեն, թե ինչ է սպասվում ձեր իշխանությանը շատ մոտ ապագայում»։