«Արտակարգ դրության երկարաձգման միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Արտակարգ դրության երկարաձգման միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է». Արթուր Ղազինյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է եւ վկայում է իշխանության վախեցած եւ թույլ լինելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է եւ վկայում է իշխանության վախեցած եւ թույլ լինելու մասին։

Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ եւ դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։

Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ սպառված է եւ շուտով կորցնի նաեւ իշխանությունը»։



Նման նյութեր