«Դեղնադեղին մամուլում հրապարակած պատմությունը Աննան տարածում է 5 օրից՝ մի թեթև վերաշարադրելով․ հիրավի «Երկիր-Հայկական ժամանակ»». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Դեղնադեղին մամուլում հրապարակած պատմությունը Աննան տարածում է 5 օրից՝ մի թեթև վերաշարադրելով․ հիրավի «Երկիր-Հայկական ժամանակ»». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի գրառումը.

«Երկրի ղեկավարի և նրա տիկնոջ մակարդակով տաքսիստների հեքիաթները տարածելն, իհարկե, քաղաքական դիսկուրսը պլինտուսի մակարդակին հասցնելու նոր ցնցող ռեկորդ է, բայց խայտառակությունը դրանով չի ավարտվում…

Տաքսիներում իբր բամբասանքներ տարածող այդ վհուկի մասին պատմությունը մի քանի օր առաջ էլ… «Չորրորդ իշխանությունն» էր պատմել։

Այսինքն՝ դեղին (ավելի ճիշտ՝ դեղնադեղին) մամուլում հրապարակած պատմությունը Աննան տարածում է 5 օրից՝ մի թեթև վերաշարադրելով, որոշ դետալները փոխելով (օրինակ՝ ՉԻ-ի տեքստում «Մարգուշիկը» Աննա Հակոբյանի հեքիաթում դառնում է «Մերի»), որպես այսօր (!!!) իր ծանոթի (!!!) հետ կատարված իրական փաստ։

Հիրավի «Երկիր-Հայկական ժամանակ»։

Բոլոր սքրինշոթերը՝ ստորև

#երկիրՀԺ
#sutNikol
#ովԱյնպիսիՍուտԱսի



Նման նյութեր