Դու անմեղ ես, ժողովուրդն է մեղավոր,«»
Ներվերիս հետ դու խաղում ես անդադրում,
Լայվ ես մտնում քո ֆեյսբուքից ամեն օր.
Մեկ գրում ես, մեկ էլ ջնջում, մոլորում.
Դու անմեղ ես, ժողովուրդն է մեղավոր։
Շաբաթ օրով ականջ չունեմ ես բնավ,
Լռությունը մի հանգիստ է ցանկալի
Ինձ չհաղթեց այս աշխարհում ոչ մի ցավ,
Վախենում եմ, որ ԱԻՆ-ն ինձ տապալի.
Դու անմեղ ես, քո կոչերն են մեղավոր։
Իմ մորմոքին անպատասխան հայացքով
Լայվ ես մտել մի թաղումից սգավոր,
Քեզ անիծե՞մ, ինչպե՞ս և ի՞նչ անեծքով…
Ոչ. ներում եմ, ժողովուրդն է մեղավոր։
Դու անմեղ ես, սաղ էս ազգն է մեղավոր,
Որ բլոգերին բերեց կարգեց թագավոր…
#պոեզիայի_ժամ
#թողեք_քնենք_տո
Ovanitas