Ոստիկանները ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտից բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանները ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտից բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին. tert.am

17։51

Ոստիկանները ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտից բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին։

16։11

«Ադեկվադ» միաբանության անդամները ԱՄՆ դեսպանատան մոտ լռելու ակցիա են իրականացնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց միաբանության անդամներից Արթուր Դանիելյանը:

Նա նախ նշեց, որ վերջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլոր իր դեմ խոսողների հանդեպ կիրառելու է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը: «Այսօր տեսանք, որ այն մարդը, ում արագ օլիգարխից սարքեցին խոշոր սեփականատեր, նորից դարձավ օլիգարխ»,- ասաց նա, և դա որակեց դրական երևույթ:

Իսկ թե ինչու է սա դրական երևույթ համարում, նա պարզաբանեց, որ սա ցրում է դեմոկրատիայի մասին պատրանքները, որով կերակրում էին տարիներ շարունակ՝ պնդելով, որ իրավապահ մարմինները չպետք է կատարեն իշխանության հրահանգները:

«Ինչո՞ւ ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն եկել. ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը տարիներ շարունակ ստեղծում էին դեմոկրատիայի, իշխանության ճյուղերի հավասարակշռության, մարդու իրավունքների, խոսքի աատության միֆերը, այդ կեղծիքը մեզ կերցնում էր, փաստորեն, դա գերակայություն էր այն դեպքում, երբ խոսքը գնում էր իրենց գործակալական ցանց չհանդիսացողների մասին, իսկ նրանք, ովքեր իրենց գործակալական ցանցի մասնիկ են, կարող են ամեն ինչ խախտել, և դեսպանատունը երբեք ծտպուն չի հանի»,- ասաց նա:

«Մենք եկել ենք ԱՄՆ դեսպանատուն` ի նշան սոլիդարության, նույնպես լռելու, մենք եկել ենք`լռենք: Սա պլանավրոված ակցիա չէ, ես դուրս եմ եկել տանից, եկել եմ, տեսնեմ ահագին մարդ է այստեղ հավաքվել, բոլորը նույն նպատակով են եկել, բոլորը եկել են լռելու, այնպես, ինչպես լռում է դեսպանատունը»,- ասաց նա և
հավելեց, որ շնորհակալական նամակ էլ են հանձնելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

13:39

«Ադեկվադ» միաբանության անդամներն այս պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց են։ Նրանք պահանջում են, որ Միացյալ Նահանգները ուշադրություն դարձնի Հայաստանում տեղի ունեցող ձերբակալություններին ու հարուցվող քրեական գործերին, որոնք, իրենց նշելով, քաղաքական հետապնդումներ են։