Կարեն Վրթանեսյանի գրառումը.
«Երբ հայկական կողմը «Լեռնային Ղարաբաղի իշխանություններ» արտահայտության փոխարեն սկսեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ» արտահայտությունը, հարյուր անգամ զգուշացրինք, թե դա ինչին է բերելու։
Բնականաբար, ստացանք պատասխան, որ պանիկյոռ ենք, բան չենք հասկանում և այլն։
Հիմա Ադրբեջանի խորհրդարան ընտրված, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը տեղից ելնում, ասում է, որ նա «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ» է։
Եթե Արցախի իշխանություններն այս կերպարին պատասխանեն, կստացվի այդ կերպարի հետագա լեգիտիմացում, նույնիսկ եթե ասեն. «Մենք իրեն չենք ընդունում, ո՞վ ա ինքը»։ Հենց պատասխանեցին, դարձնելու են քննարկման կողմ՝ համարյա հավասար կարգավիճակով։
Չպատասխանեն, էլի չի լինի, որովհետև սույն «ներկայացուցչին» արդեն միջազգային մակարդակ են հանում ադրբեջանցիները։
Ընդամենը 1 տարում նիկոլենք իրենց «հանճարեղ» կուլբիտներով ադրբեջանական փուչիկ մի ՀԿ-ի նախագահին բերեցին-հավասարեցրին Արցախի համարյա 30 տարվա պատմություն ունեցող ընտրված ղեկավարներին»։