Հովհաննես Ավետիսյան. «Կողջունեի օրինականության հաստատման և օլիգարխիայի վերացման կառավարության քայլերը, ավելին կարածացիս չափով կսատարեի, սակայն հիմա դեռ այդ գործընթացը չունենք»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Կողջունեի օրինականության հաստատման և օլիգարխիայի վերացման կառավարության քայլերը, ավելին կարածացիս չափով կսատարեի, սակայն հիմա դեռ այդ գործընթացը չունենք»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Կորզող համակարգի մասին շատ եմ խոսում ու քանի աչքներիս առաջ օրինակներ են բացվում` հետևյալն ասեմ:

Վերցնում ես մի ոլորտ, դարձնում լիցենզավորվող, իսկ լիցենզիայի վճարը ահռելի մեծ` ասենք մի քանի հարյուր միլիոն: Սրա արդյունքում շատերը դադարում են գործել, իսկ եղած մի քանիսին տալիս ես անօրինական գործելու հնարավորություն` կամ լիցենզիա չի ձեռքբերում, կամ էլ մասնակի, այսինքն «բիզնեսի» մի մասի համար դիմում և ստանում է լիցենզիա, իսկ մյուսի ոչ:
Իհարկե, սրա մասին պետական մարմիններում տեղյակ են լինում և իհարկե տեղեկանում են, թե ովքեր են հետևում և ինչու չպետք է մոտ գնան:

ԱԱԾ-ի, այսպես ասած, բացահայտումը իրականում այս պարզ սխեման է, որ բոլորին էր հայտնի և սրանք շարունակում էին/են գործել 2018-ից հետո: Սա է պատճառը, որ բազմիցս ասել եմ կորզող համակարգերը դեռ գործում են: Իսկ օլիգարխներին մեծահարուստ կարգելը, մեղմ ասած, սխալ էր:

Պատկերացրեք, որ այսօրվա քննարկման առարկա խաղատնային ոլորտը միակը չէ, դրանք շատ են և այդտեղ տարբեր շահերով մարդիկ են ներգրավված եղել և դեռ մնում են: Սրանց այլ կերպ օլիգարխ են անվանում:

Մի բան էլ ասեմ.
Ծառուկյան Գագիկը, վստահ եմ, կարծում է, որ այս ամենը իր հանդեպ արդար չէ: Ինչու՞: Որովհետև ինքը գիտի, որ նման տրամաբանությամբ «գործ անող» միայն ինքը չէ: Իսկ մյուսները շարունակում են իրենց լավ զգալ, իսկ ինքը ոչ: Այստեղ գալիս է նրա հետևյալ սխալը:
Նա շարունակեց մնալ քաղաքականության մեջ` մտածելով, որ ԱԺ-ում սեփական օգտագործման պատգամավորներ ունենալով ավելի պաշտպանված կլինի: Սակայն սա իհարկե մոլորություն էր, որովհետև, եթե ընտրել էր այս ճանապարհը, պետք է պատրաստ լիներ խելոք օգտագործվելու նոր իշխանությունների կողմից: Իսկ, եթե աչքդ հետ (անցյալ) գցես, բամփելու են գլխիդ, ինչը հիմա տեղի է ունենում:

Ես իհարկե կողջունեի օրինականության հաստատման և օլիգարխիայի վերացման (ոչ ֆիզիկապես, այլ համակարգը) կառավարության քայլերը, ավելին կարածացիս չափով կսատարեի, սակայն հիմա դեռ այդ գործընթացը չունենք:
Օլիգարխիկ համակարգի գործիքներից մեկը պատժվում է, միանշանակ արդարացի, սակայն ընդհանուր համատեքստում արդար չէ, երբ իր պես այլ գործիքներ շարունակում են վայելել «նոր Հայաստանը»:

Եթե այս մարդիկ, և համակարգը մաքրման գործընթացով չանցնեն, և շարունակեն մնալ գործիքներ օրվա իշխանությունների ձեռքում, ապա կորզող համակարգը շարունակելու է կենսունակ մնալ, իսկ պետությունը և մենք` հոռի շրջանում»:



Նման նյութեր