Վահան Իշխանյան. «Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը 2014 թվականի հոկտեմբերի 10-ի Բարգավաճ Հայաստանի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի վերաբերյալ»
Advertisement 1000 x 90

Վահան Իշխանյան. «Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը 2014 թվականի հոկտեմբերի 10-ի Բարգավաճ Հայաստանի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի վերաբերյալ»

Վահան Իշխանյանի հրապրակումը.

«Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը 2014 թվականի հոկտեմբերի 10-ի Բարգավաճ Հայաստանի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի վերաբերյալ.

«Հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը եւ նոր շարժման մեկնարկը կարելի է հաջողված համարել, քանի որ առաջին անգամն է, որ ոչ ընտրական փուլում նման բազմամարդ հանրահավաք է տեղի ունենում: Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում խոշոր կապիտալի ու հանրային լայն շերտերի շահը համընկել է: Այս պարագայում կարելի է ասել, որ հաջողության հավանականությունն ավելի մեծ է, քան անհաջողության: Որովհետեւ մի կողմում խոշոր կապիտալն է ու հասարակության լայն շերտերը ներկայացնող քաղաքական ուժերը, մյուս կողմում՝ Սերժ Սարգսյանը, որը միայն վարչական լծակներ ունի, ինչը բավարար չէ իշխանության մեջ մնալու համար:

Վրաստանում էլ նման գործընթաց եղավ, ուղղակի տարբերությունն այն է, որ Վրաստանի դեպքում Իվանիշվիլիի կապիտալը դրսից էր եկել: Հայաստանում առաջին անգամ երկրի ներսում կուտակված կապիտալը կարիք ունի հանրային աջակցության՝ սեփականությունը պաշտպանելու համար: Ի դեպ, ես բազմիցս նշել եմ, որ սա նման է Անգլիայի ժողովրդավարացման գործընթացին, երբ 16-17-րդ դարերում Անգլիայի խոշոր կապիտալն իր ձեռքում կուտակած խավը, թագավորից վտանգ տեսնելով, համախբվեց, ձեւավորեց գործուն պառլամենտի ինստիտուտը, եւ արդյունքում նաեւ ժողովրդավարական ինստիտուտ ձեւավորեց, որը մրցակից դարձավ թագավորի ինստիտուտին եւ սահմանափակեց թագավորի լիազորությունները:

Հիմա նույն գործընթացը տեղի է ունենում Հայաստանում. խոշոր կապիտալը վտանգ է զգում, կարիք ունի հանրային աջակցության (ինքը մենակով փոփոխություններ անել չի կարողանում, այդքան ռեսուրս չունի): Հրապարակում առկա ուժերն էլ են դա խորհրդանշում՝ ԲՀԿ՝ խոշոր կապիտալ, ՀԱԿ եւ «Ժառանգությունը» ներկայացնում են հանրային լայն շերտեր՝ քաղաքացիական հասարակություն, անհատ քաղաքացիներ եւ այլն: Սա հենց կոչվում է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն»»:
Աղբյուրը՝ ilur.am
Կից նյութն այստեղ՝ Քաղաքագետ. Առաջին անգամ խոշոր կապիտալի եւ հանրության շահը համընկել է



Նման նյութեր