Կարեն Վրթանեսյան. «Գործիչը, որն ընդամենը 2 տարի առաջ մի քանի հարյուր հազար մարդ հանեց փողոցները, այսօր ի վիճակի չէ մարդկանց կարևոր բան բացատրել»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Գործիչը, որն ընդամենը 2 տարի առաջ մի քանի հարյուր հազար մարդ հանեց փողոցները, այսօր ի վիճակի չէ մարդկանց կարևոր բան բացատրել»

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«4-5 օր տևեց Նիկոլի դիմակահիստերիան, չէ՞։ Էն որ լուսանկարներ ու վիդեոներ էր դնում, էն որ ոստիկաններն անդիմակ մարդկանց էին քաշքշում ու գետնին գցում։

Այդքանից հետո, մե՛կ է, այսօր Փակ շուկայից մինչև ԳՈւՄ քայլել եմ, էլի առանց դիմակ մարդիկ էին հանդիպում։ Աչքաչափով՝ 5-ից մեկը դիմակ չուներ, կամ էլ դնչին էր դիմակը, քիթ-բերան բաց։

Նույնիսկ Հրապարակում եմ առանց դիմակ մարդիկ տեսել։

Կարծում եմ 2-3-4 օրից է՛լ ավելի շատ են անդիմակ մարդիկ լինելու։

Գործիչը, որն ընդամենը 2 տարի առաջ մի քանի հարյուր հազար մարդ հանեց փողոցները, այսօր ի վիճակի չէ մարդկանց կարևոր բան բացատրել։ Չի կարողանում, ջղայնանում է, նյարդայնանում, և այդպես է՛լ ավելի է տապալում հաղորդակցումը, ու է՛լ ավելի կատաղում…»:



Նման նյութեր