Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ԱԺ հարակից տարածքում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները բերման են ենթարկել նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Ներսիսյանին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման է ենթարկվել շուրջ 5 տասնյակ քաղաքացի։ Ոստիկանները բերման են ենթարկել նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ռոման Ամոյանին։