Սեդրակ Մկրտչյան. «Ընդհանուր դեպքերի թիվը 100 հազարից ավել է, բայց չի գրանցվում, քանի որ թեսթերի քանակը չեն ավելացնում, այս ամենը սուտ էր։ Վտանգը անցե՜լ է… Ուռա՜» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեդրակ Մկրտչյան. «Ընդհանուր դեպքերի թիվը 100 հազարից ավել է, բայց չի գրանցվում, քանի որ թեսթերի քանակը չեն ավելացնում, այս ամենը սուտ էր։ Վտանգը անցե՜լ է… Ուռա՜»

Սեդրակ Մկրտչյանն իր էջում գրում է. «Երկու շաբաթ առաջ Սևանի անցակետում մեզ կանգնեցրին մի ավտոյի մեջ ընտանիքով դիմակ չկրելու համար (ի դեպ մինչև հիմա ոչ մի նամակ չեմ ստացել, թե ոնց ու որտեղ եմ ինչ վճարելու)։ Անցակետ էին գործում բոլոր քաղաքների մուտքերի մոտ՝ ներառյալ նաև բուն Երևանի մեջ։

Երկու օր առաջ Երևանից գնացել ենք Ջերմուկ, երեկ Ջերմուկից Տաթև, հետո Գորիս, հետո հետ Սելիմով դեպի Մարտունի ու նույն Սևանի մոտով Երևան։ Մի հատ անցակետ ենք տեսել էտ ողջ ընթացքում, էն էլ ոստիկանները բժժած կողքը պտտվում էին՝ կողքի ավտոների չնայելով։ Ու ոնց հասկանում եմ քաղաքների մեջ անցակետեր էլ չկան։ Ի դեպ անկախ ամեն ինչից՝ դիմակով էինք, որ օրենք չխախտենք։

Սա ինձ դրդում է մտքի, որ կորոնավիրուսը արդեն հաղթահարել ենք, մաթեմատիկական հաշվարկները, որ փաստացի ունենք օրական մի քանի հազար նոր վարակում, իսկ ընդհանուր դեպքերի թիվը 100 հազարից ավել է, բայց չի գրանցվում, քանի որ թեսթերի քանակը չեն ավելացնում, այս ամենը սուտ էր։ Վտանգը անցե՜լ է… Ուռա՜»:



Նման նյութեր