Վահան Բաբայանի գրառումը.
«Մարդկանց պարտադրում եք սեփական երկրում իրենց «խոպանչի» զգալ:
Անձնագիր չունենալու համար կարող եք տուգանել, երբ պարետային ժամ կսահմանեք:
Առանց պարետային ժամի ի՞նչ իրավունք ունեք մարդկանց պարտադրել, որ անձը հստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացին իր սեփական երկրում տուգանվի:
Ինչպես արեցիք կարանտին առանց կարանտինի, հիմա էլ անում եք պարետային ժամ, առանց պարետային ժամի»: