Արցախում հաստատվել են COVID-19-ի 12 նոր դեպքեր, մահվան ելքեր չկան
Advertisement 1000 x 90

Արցախում հաստատվել են COVID-19-ի 12 նոր դեպքեր, մահվան ելքեր չկան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 91 դեպք, որոնցից 54-ը` բուժված: Մահվան դեպքեր չկան:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 467 մարդ, կա 94 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 12 նոր դեպք։ Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից։