Ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Advertisement 1000 x 90

Ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալուց հետո խառնաշփոթ էր սկսվել փողոցում: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները, պատ կազմելով, սկսեցին ետ հրել քաղաքացիներին ու լրագրողներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել, կորել էր կայքերից մեկի ուղիղ եթերի սարքը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից: ՀՀ ոստիկանությունը  հայտարարել էր, որ Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի։