Բորիս Մուրազի. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ վայնասուն են դրել, թե բա ԲՀԿ-ականները գնում են ՌԴ դեսպանատուն՝ դժգոհում են ու երկրի ներքին խոհանոցը հանում դուրս»
Advertisement 1000 x 90

Բորիս Մուրազի. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ վայնասուն են դրել, թե բա ԲՀԿ-ականները գնում են ՌԴ դեսպանատուն՝ դժգոհում են ու երկրի ներքին խոհանոցը հանում դուրս»

Բորիս Մուրազին ֆեյսբուքում գրել է.

«Երեկվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ վայնասուն են դրել, թե բա ԲՀԿ-ականները գնում են ՌԴ դեսպանատուն՝ դժգոհում են ու երկրի ներքին խոհանոցը հանում դուրս։

Այ ես ձեր համապատասխան ցավը տանեմ, որ երկրի ներքին խոհանոցը դուրս հանելը այդքան վատ բան է, բա դուք ինչու՞ եք հաճախակի չորեքշաբթի օրերին Թումանյանի «Լավաշ» ռեստորանում կամ Ամիրյանի «Սեգաֆրեդո» սրճարանում երկրի ներքին խոհանոցը կիսվում արևմտյան դեսպանատան աշխատակիցների հետ, ինչու՞ էիք ընդդիմադիր ժամանակ գաղտնի զեկույցներ կազմում և ուղարկում այդ նույն դեսպանություններին։

Իրականում երկրի խոհանոցը դուրս հանելը վատ բան է, բայց դրա մասին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, հատկապես հայտնի միլիարդատիրոջ անձնական ներկայացուցիչները խոսելու իրավունք չունեն»:



Նման նյութեր