Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի հրապարակումը.
«Սա իրակա՞ն է: Ուզում եմ հասկանալ` դուք լա՞վ եք:
Սկզբում եկեղեցին էր ազգի թշնամին, հետո՝ ընտանիքի ինստիտուտը, հետո՝ հայոց լեզուն և պատմությունը բուհերում, հիմա էլ՝ հի՞մնը: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում:
Երբևէ իրավունք չեմ վերապահել ինձ որևէ գնահատական տալ քաղաքական իրավիճակին, հատկապես որ երկրում չեմ: Բայց դուք հիշո՞ւմ եք, որ հայ եք, որ մեր փոքր ազգի պահպանման խնդիր ունենք:
Միանգամից Ադրբեջանի հիմնը հնչեցրեք ու իրենց կիրթ նախագահի գնահատականները մեր երկրի վերաբերյալ լսեք:
Միևնույն է, Հայաստանի նախագահը ոչ մի կերպ չի մասնակցում, իսկ վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում: Հետո՞, է՞լ ինչ փայլուն մտքեր ունեք…»: