Շղթայական ավտովթար Երևանի հեռուստաաշտարակի մոտ․ կան տուժածներ և մեկ զոհ
Advertisement 1000 x 90

Շղթայական ավտովթար Երևանի հեռուստաաշտարակի մոտ․ կան տուժածներ և մեկ զոհ

Երեկ` հունիսի 19-ին, ողբերգական վթար է եղել Երևանի հեռուստաաշտարակի մոտ․ կան տուժածներ և մեկ զոհ։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 19։20-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» (վարորդ՝ Վարդան Ս․) և «Toyota Camry» (վարորդ՝ Զորիկ Մ․) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Մանվել Խ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հովացման աշխատանքներ։