Արմեն Գրիգորյանն իր էջում գրում է. «Էս պատմությունը եղել է այսօր առավոտյան Օպերայի մոտ ինձ շատ մոտիկ մարդու հետ։ Ինքն էլ իմ պես սկզբունքորեն առանց դիմակ է քայլում փողոցում։ Նրան կանգնեցնում են «հրեշտակ» ոստիկանները` աղջիկ և տղա։ Աղջիկը արդեն տուգանք էր դուրս գրում մի ուրիշ քաղաքացու, որը շատ ներվայնանում էր, ասում էր «զզվացրիք արդեն, ուշանում եմ, տվեք ստորագրեմ գնամ մեկ ա չեմ մուծելու»։ Տղան իմ ընկերոջից պահանջում է անջնագիրը, երբ տեսնում է, որ նրա անձնագիրը ռուսական է , ասում է սպասեք։ 10֊15 րոպե հետո այն տուգանած աղջիկը գնում է, ոստիկանները մոտենում են իմ ընկերոջը և ասում են «կարող եք գնալ, մենք Ձեզ տուգանելու իրավունք չունենք»։
«Մի րոպե», արդեն փռփռում է ընկերս, «բա ինձ ընչի՞ էսքան սպասացրիք»։
« Չեի ուզում էն աղջկա մոտ ասէի, որ մենք մենակ հայաստանի քաղաքացիներին ենք տուգանում» ասեց երիտասարդ ոստիկանը և գլուխը կախ գնաց։
Հիմա հարց ` ինչքան անոռուգլուխ պտի լինի էդ ապուշ ու անիմաստ օրենքներ հորինողը, որ իրա ոստիկանությունը սենց «ապուսկատ» անի։
Լսեք` թրաշադեբիլներ, ոստիկանը մեր էրեխեքն են, մեր բարեկամներն են, մեր ազգականներն են։ Ոստիկանը մերն ա, ձերը չի։ ՀԵՐԻՔԱ»։
«Թրաշադեբիլներ, ոստիկանը մեր էրեխեքն են, մեր բարեկամներն են, մեր ազգականներն են։ Ոստիկանը մերն ա, ձերը չի։ ՀԵՐԻՔԱ»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ