Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
«Lilit Makunts,
Շատ քաղաքացիներ էլ հույս ունեին, որ Ձեր կարգի միջակությունները չէին իրենց փոխարեն շատ բան որոշելու:
Ես` որպես իրավաբան, հաստատապես պնդում եմ, կուզեք` ստորագրում եմ, դուք` բոլորդ, պաշտոնավարումից հետո պատասխանատվության եք ենթարկվելու բոլոր այն հանցագործությունների համար, որոնք իրականացրել եք պագամավորական մանդատի շվաքի տակ:
Եթե Ձեր տրամաբանությունն այնպիսին է, որ, օրինակ, մահապատժի վերացված լինելու պարագայում կարող եք անձին գնդակահարելու համար կողմ քվեարկել և ազատվել պատասխանատվությունից` սխալվում եք:
Այո՛, եթե Սահմանադրական փոփոխությունների վայ-նախագծի 2-րդ ընթերցմանը կողմ քվեարկեք, Սահմանադրության 96-րդ հոդվածը ձեր հանցավոր ջրերում ձեզ փրկօղակ չի լինելու:
Գնացեք, գրանցվեք, քվեարկեք, որ հերթ կանգնեք, որովհետև, եթե հիմա հույս ունեք, ապա վաղը աղոթելու եք, որ այդ կարծիք հայտնածները իրավաբան չլինեն»: