Խնդիրն այն է, որ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը դատի է տվել Պահլավունին` պահանջելով հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, ինչպես նաև 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։
Գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը որոշել է` ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն: Ուստի դատավորը վարույթ է ընդունել այն ու որոշել 1 մլն դրամի չափով կալանք դնել Պահլավունուն պատկանող գույքի վրա` որպես հայցի ապահովման միջոց:
Նշենք, որ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը մարտի վերջին facebook–ի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ եթե Ավինյանը համապատասխան քայլեր չանի կնոջ ասածի համար, ապա հարցը կլուծվի իրավական ճանապարհով
«Հարգելի՛ պարոն Ավինյան, դուք չեք կարողացել զսպել ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար»,–գրել էր նա։
Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ապրիլի 4-ին։ Ի դեպ, քննության օրը դեռ նշանակված չէ։