Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Էնֆիաջյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է Էնֆիաջյանը: