Օրը կգա, միգուցե մեր երկրում էլ կլինեն մեծ կառավարիչներ, ինչին պարզապես պետք է հավատալ և երբեք հույսը չկորցնել
Advertisement 1000 x 90

Օրը կգա, միգուցե մեր երկրում էլ կլինեն մեծ կառավարիչներ, ինչին պարզապես պետք է հավատալ և երբեք հույսը չկորցնել

Աջից Լուի 16-րդ Բուրբոնի (Կապետինգի) նկարն է: Նրա նախնիները մինչ իր գահակալումը 787 տարի իշխել են Ֆրանսիան, ի վերջո ստեղծելով աշխարհակենտրոն քաղաքակրթություն (առաջին թագավորը Հուգո Կապեն էր 987 թվականից): Լուի 16-ը չկարողացավ հասկանալ առկա խնդիրները, ինչը բերեց հեղափոխության, իր և իր կնոջ մահապատժի, իր երեխաների անհայտ զոհվելուն: Դա հանգեցրեց իր հպատակներից հարյուր հազարավորների մահվան: Ինչևէ, եղավ Մեծ ֆրանսիական հեղափոխությունը, որի հետևանքները և պատմական նշանակությունը անգամ հիմա դեռ շատ վաղ է գնահատել: Բուն Ֆրանսիայում, սակայն, իրադարձությունները զարգացան ուրույն սցենարով և արդյունքում իշխանության եկավ Կայսր Նապոլեոնը (նկարը ձախից), ում հսկայական ազդեցությունը պատմության վրա ևս դեռ շատ երկար տարիներ պետք է ուսումնասիրվի:

Ասածս ինչ է՝ չկա չարիք առանց բարիք, Հայաստանն էլ եթե իմաստ չունենար, վաղուց վերացած կլիներ: Օրը կգա, միգուցե մեր երկրում էլ կլինեն մեծ կառավարիչներ, ինչին պարզապես պետք է հավատալ և երբեք հույսը չկորցնել:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր