Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են. այրվել է 100 ծառ
Advertisement 1000 x 90

Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են. այրվել է 100 ծառ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 10։38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին:

Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլ մեկուսացվել է ժամը 13:06-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին օջախում (մոտ 9000 քմ) այրվել են մոտ 3 քմ կուտակած խոտ և 60 ծառ, իսկ երկրորդ օջախում (մոտ 5000 քմ)՝ 40 ծառ:

Հրդեհը մարվել է ժամը 13:32-ին: