Google-ը թողարկել է նոր Pinterest-ի ոճի հավելված, որը կոչվում է Keen (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Google-ը թողարկել է նոր Pinterest-ի ոճի հավելված, որը կոչվում է Keen

Google-ը թողարկել է նոր Pinterest-ի ոճի հավելված, որը կոչվում է Keen:

Երբ Pinterest-ը դեռ pin-board ոճի պլատֆորմ էր, որտեղ մարդիկ կարող էին կիսել իրենց հետաքրքրությունները, Google-ին հավանաբար չէր հետաքրքրում թե ինչ էր առաջարկում Pinterest-ը։ Բայց տարիների ընթացքում այն վերափոխվեց visual discovery engine-ի և կենտրոնացավ eCommerce-ի վրա, և այդ ժամանակ Google-ը սկսեց դանդաղորեն, բայց մանրամասն զննել և հետաքրքրվել դրանով։

Pinterest-ն այժմ ունի 367 միլիոն MAU, մինչ Google-ն ունի 2 միլիարդ MAU միայն G Suite-ից, սակայն Pinterest-ն աճում է և Google-ից վերցնում որոնումները։

Ահա ինչու է Google-ը ցանկանում ավելացնել Pinterest-ին նման հնարավորություն և գործիքներ, որպեսզի այդ սոցիալական հավելվածը «չխանգարի իրեն»։

Keen-ում, որը վեբ և Android հավելված է, Դուք նշում եք թե ինչի վրա եք ուզում ավելի շատ ժամանակ ծախսել, հավաքում քոնթենթը վեբից, ինչպես նաև մարդկանց, ովքեր կօգնեն Ձեզ իրականացնել դա։ Դուք ստեղծում եք “keen”, որը կարող է լինել ցանկացած թեմայի շուրջ։ Keen-ը թույլ է տալիս Ձեզ՝ հավաքել Ձեր սիրելի քոնթենթը, կիսվել ուրիշների հետ Ձեր հավաքածուով և գտնել նոր քոնթենթ՝ հիմնված Ձեր պահպանած հրապարակումների վրա։

romarketing.am