Այսօր 2 անգամ ելույթ ունեցա ու մանրամասն բացատրեցի, որ այսօր քննարկվող նախագծով գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում։
Բացատրեցի, որ գույքահարկը բարձրանալու էր անցյալ տարի ընդունված օրենքի արդյունքում, որով կադաստրային արժեքներն են վերանայվում։ Իսկ այս՝ հարկային օրենսգրքում քննարկվող փոփոխություններով մենք այնպես ենք անում, որ այդ բարձրացումը շատ չլինի ու միանգամից չլինի։
Այսքանից հետո կարդում եմ լրատվականներից մեկում մի նյութ՝ հետևյալ վերնագրով. «Բաբկեն Թունյանը փորձեց համոզել, որ գույքահարկի բարձրացումն օգուտ է»։
Ես ասում եմ՝ քննարկվող նախագծով գույքահարկը նվազում է, իրենց ինչ են գրում…
Սա խոսում է տնտեսական լրագրության, մեղմ ասած, կատաստրոֆիկ ցածր որակի մասին։ Կամ չեն հասկանում հարցի բովանդակությունը, կամ հասկանալով՝ ապատեղեկատվություն են տարածում։ Երկու դեպքում էլ խնդիր ունենք։
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից: