Մեգան Ֆոքսի երկրպագուները քննարկում են Ջիմի Քիմելի անվայել կատակն ու բոյկոտում են ռեժիսորներին, որոնք օգտագործել են Մեգանի սեքսուալությունը, ապա ոչնչացրել նրա կարիերան։
Օրերս համացանցում տարածվել է հարցազրույցը, որը դերասանուհին տվել է դեռ 2009թ.-ին։ Հյուրընկալելով Ջիմի Քիմելին՝ նա պատմել է Մայքլ Բեյի մոտ իր նկարահանումների փորձի մասին «Վատ տղաներ 2» ֆիլմի էպիզոդում։ Մեգանն այդ ժամանակ 15 տարեկան է եղել․
«Նրանք այդ տեսարանը նկարահանում էին ակումբում։ Եվ նրանք ինձ ներս տարան։ Ես գծավոր ու աստղերով բիկինի էի կրում, կարմիր, կովբոյական գլխարկ եւ մոտավորապես 15 սմ բարձրությամբ կոշիկներ։ Ռեժիսորը հավանության արժանացրեց կերպարը, սակայն խմբի տղաներն ասացին նրան. «Նա ընդամենը 15 տարեկան է, մենք չենք կարող նրան նստեցնել բարի մոտ եւ բաժակը ձեռքին տալ»։ Նա լուծեց այդ խնդիրը՝ ինձ ներառելով տեսարանում, որում ես պարում էի։ Ես 15 տարեկան էի, տասներորդ դասարանում։ Բայց դա օրինակ է, թե ինչպես է աշխատում Մայքլ Բեյի ուղեղը»։