Նաիրա Զոհրաբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Advertisement 1000 x 90

Նաիրա Զոհրաբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին Զոհրաբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ ինքնամեկուսացված էր, իսկ այժմ վերադառնում է իր բնականոն աշխատանքային ռիթմին:

«Սիրելի հայրենակիցներ, երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը: Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա: Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին»,- գրել է Զոհրաբյանը:

Պատգամավորն առողջություն է մաղթել բոլոր հիվանդներին, այդ թվում` իր և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներին: